Սեվանում իրար են բախվել մոտորանավակներ
Երկուշաբթի, Օգոստոս 08, 2011, 14:25
Օգոստոսի 7-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոնքի պատռված վերքով և գոտկատեղի սալջարդով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Նորայր Վ.-ն և 32-ամյա Մեհդի Է.-ն:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Սևանա լճի "Ցամաքաբերդ" կոչվող լողափի դիմաց ընկած լճափի հատվածում Մեհդի Է.-ի վարած ջրային մոտորանավակը բախվել է Նորայր Վ.-ի վարած մոտորանավակին, ինչի հետևանքով նրանք ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:Կատարվում է քննություն: