ՀԱՏՈՒԿ ՍԵՐԺ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
"Ժողովուրդ" թերթի 80 համարի չորրորդ էջ

- Սա համալիրի ցանկապատն է. տեսե՛ք, թե ինչքան տարածք է զբաղեցրել մեր երկրի հարկատուների հաշվին աշխատավարձով ապրելու պաշտոնական պարտավորություն ստանձնած պաշտոնյան:
- Նկարում հստակ երեւում է, թե ծաղկաձորյան անտառների քանի ծառի հաշվին է կառուցվել միայն ցանկապատը: Մատղաշ ծառերը «պառկել են»:
- Ահա եւ մուտքը դեպի «մինի Շվեյցարիա»:
- Այսպիսին է Գագիկ Խաչատրյանի առանձնատան ընդհանուր պատկերը. բակում՝ թանկարժեք եղեւնիների կողքին, սայլեր են` հնաոճ անիվներով, եւ արձանիկներ: Առյուծներն առայժմ չկան:
- Ըստ ամենայնի` սա գլխավոր մասնաշենքն է: Թե ինչ կա ներսում, բնականաբար, մեզ չհաջողվեց լուսանկարել:
- Այս շենքում էլ, հավանաբար, կկազմակերպվի Խաչատրյանի ժամանցը` սպորտային իմաստով:
- Շքեղության ամբողջական տեսքն այսպիսին է. ամեն ինչ հնարավորինս մեծ է:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
05.21.11












