Կահիրեում բախումների հետեվանքով 5 մարդ է զոհվել
Չորեքշաբթի, Մայիս 02, 2012, 13:07

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում այսօր առավոտյան տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ,- հայտնում է Reuters -ը: Ականատեսների խոսքով` վաղ առավոտյան անհայտ անձանց մի խումբ հարձակում է գործել ՊՆ շենքի մոտ անժամկետ բողոքի ակցիա անցկացնող մասնակիցների վրա: Նրանք քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ:





